«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» (AIFA) հիմնադրամն ստեղծվել է ավելի կենսունակ, տոկուն և բարգավաճ Հայաստան կառուցելու նպատակով՝ խթանելով Հայաստանի կրթական, գիտական, տեխնոլոգիական և մշակութային վերափոխումը:
Մեր մասին
«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» (AIFA) հիմնադրամը «Աֆեյան» հիմնադրամի հայաստանակենտրոն ճյուղն է: Այն ստեղծել են Նուբար և Աննա Աֆեյանները 2000 թվականին: Հիմնադրամը նախագծում ու ստեղծում է նորարար կազմակերպություններ ու հանդես է գալիս նախաձեռնություններով կրթության, գիտության, տեխնոլոգիաների և մարդասիրության ոլորտներում, ինչպես նաև՝ աջակցում է արդեն գոյություն ունեցող կառույցներին: «Աֆեյան» հիմնադրամի գործունեությունը գլոբալ է, իսկ AIFA-ն զբաղվում է «Աֆեյան» հիմնադրամի՝ Հայաստանին նվիրված ծրագրերով:
ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ

Ավելի քան 2 տասնամյակ մեր ընտանիքը ձգտում է նպաստել դիմացկուն ու բարգավաճ Հայաստանի կառուցմանը. երկրի, որը կլինի նորարար, կձգտի ներառականության ու առաջնահերթ կդարձնի բոլոր քաղաքացիների բարեկեցությունը:
Այդ նպատակով մենք իրականացրել ենք բազմաթիվ նախագծեր և վերահաստատել ենք այսօր էլ շարունակվող համագործակցություններ: Մենք արժանին ենք մատուցում մեր անցյալին և նայում ենք ապագային՝ փորձելով արագացնել Հայաստանի անցումը ողջ մնալ ձգտող երկրից դեպի աշխարհում իր տեղն ունեցող կայուն զարգացող տնտեսությամբ պետություն:
Հայաստան 2020-ի, YerazArt-ի, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի պես վաղ շրջանի նախագծերից մինչև այսօր էլ շարունակվող նախաձեռնություններով՝ Հայաստան 2041, ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ, ՀԵՆԱՐ, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների (FAST), Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամներով ու Ավրորա մարդասիրական նախաձեռնությամբ մեր հանձնառությունը Հայաստանի ապագայի հանդեպ մնում է անսասան:
Ավելի քան 20 տարիների ընթացքում մենք իրականացրել ենք տասնյակ նախագծեր, շատերը՝ IDeA հիմնադրամի հետ՝ բոլոր ծրագրերում նպատակ ունենալով ապահովել ավելի լավ ապագա Հայաստանի նոր ու գալիք սերունդների համար:
«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» (AIFA) հիմնադրամի ստեղծումն ընդգծում է Հայաստանի պայծառ ապագայի նկատմամբ մեր շարունակական հանձնառությունը: Դրա միջոցով մենք ցանկանում ենք նոր թափ հաղորդել մեր ընթացիկ աշխատանքներին, կյանքի կոչել նոր ծրագրեր ու հաստատել համագործակցություններ ու գործընկերություններ, որոնք կավելացնեն մեր նախաձեռնությունների դրական ազդեցությունը: Օգտագործելով շահագրգիռ տարբեր կողմերի հավաքական փորձը և ռեսուրսները՝ մենք ձգտում ենք դրական փոփոխությունների ամենատարբեր ոլորտներում, այդ թվում՝ առողջապահության, գիտության ու տեխնոլոգիաների և արվեստի մեջ:
AIFA-ի միջոցով մենք ակնկալում ենք աշխատել մյուսների հետ՝ խթանելով Հայաստանի և աշխարհասփյուռ հայության բարեկեցությունն ու զարգացումը:
-
Նուբար Աֆեյան
-
Աննա Աֆեյան
Նորություններ
Կապ մեզ հետ
Հաշվի առնելով մեր կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների նկատմամբ ընթացիկ հանձնառությունները՝ մենք այս պահին չենք ընդունում դրամաշնորհների կամ ֆինանսավորման առաջարկներ: Ընդհանուր հարցերի համար խնդրում ենք լրացնել ստորև: