Մեկնարկել է «Սերունդ» դպրոցի փոխակերպման երկամյա ծրագիրը

«Հայաստանի կրթական նախաձեռնություն» և «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամների ներկայացուցիչներն այցելեցին Շիրակի մարզի Նոր կյանքի միջնակարգ դպրոց, որտեղ 2026 սեպտեմբերից «Հայաստանի կրթական նախաձեռնություն» և «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամների համագործակցությամբ մեկնարկել է «Սերունդ» դպրոցի փոխակերպման երկամյա ծրագիրը:
 
Սովորողները ներկայացրին դպրոցական միջավայրի լավարկման սոցիալ-հուզական ուսումնառության այն նոր կառուցակարգերն ու մոտեցումները, որոնք ներդրվել են ծրագրի շրջանակում:
«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամին տրամադրել է դրամաշնորհ դպրոցների զարգացմանն ուղղված իր «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու նպատակով։ «Սերունդը» Հայաստանի կրթական համակարգում դասավանդման և ուսումնառության արդյունքների բարելավմանն ուղղված առանցքային ծրագիր է։
Դրամաշնորհը «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամին թույլ կտա  «Սերունդ» ծրագիրն իրականացնել Հայաստանի 7 մարզերի հանրակրթական ևս 10 դպրոցներում, որոնք ԿԳՄՍ նախարարության կողմից ընտրվել են որպես զարգացման առաջնահերթ կարիք ունեցող դպրոցներ։