Գաղտնիության քաղաքականություն

Վերջին թարմացում. նոյեմբերի 21, 2023

«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը («AIFA-ն», «Մենք» կամ «Մեր») հարգում է ձեր անձնական տվյալների գաղտնիությունը: «Գաղտնիության քաղաքականություն»-ը պարզաբանում է, թե մենք ինչ տեղեկություններ կարող ենք ստանալ ձեզնից կամ մեր Կայք www.aifa.org (մեր «Կայք») այցելելու դեպքում դուք ինչ տեղեկություններ կարող եք տրամադրել մեզ, ինչպես նաև՝ թե ինչպես ենք հավաքում, օգտագործում, պահպանում, պաշտպանում և բացահայտում այդ տեղեկությունները: Այն նաև ներկայացնում է ձեր իրավունքները անձնական տվյալների պաշտպանության գործող օրենսդրության, ներառյալ՝ ԵՄ «Ընդհանուր տվյալների պաշտպանության կարգավորման» (ԸՏՊԿ) և ՄԹ 2018 թվականի «Տվյալների պաշտպանության ակտի» (ՄԹ ՏՊԱ) համաձայն:

Գաղտնիության քաղաքականությունը վերաբերում է այս Կայքում հավաքվող տեղեկություններին, ինչպես նաև՝ այն տվյալներին, որոնք մենք ստանում ենք էլնամակներով, տեքստերով ու Կայքի հետեկտրոնային ձեր հաղորդակցության այլ միջոցներով:

Գաղտնիության քաղաքականությունը չի վերաբերում այն տեղեկություններին, որոնք մենք ստանում ենք առկա կամ ցանկացած այլ, այդ թվում՝ մեր կամ որևէ երրորդ կողմի (ներառյալ՝ մեզ հետ փոխկապակցված) տնօրինման տակ գտնվող որևէ այլ կայքի, կամ որևէ երրորդ կողմի, այդ թվում՝ ցանկացած հավելվածի կամ բովանդակության (ներառյալ՝ գովազդի) միջոցով, որը կարող է կապ ունենալ մեր Կայքի հետ, կամ հասանելի լինել մեր Կայքում:

Խնդրում ենք հանգամանորեն ծանոթանալ Գաղտնիության քաղաքականությանը, որպեսզի տեղեկացված լինեք, թե ինչպես ենք մենք վարվում ձեր տվյալների հետ: Եթե համաձայն չեք մեր քաղաքականության ու մեր գործելակերպի հետ, դուք ունեք մեր Կայքից չօգտվելու իրավունք: Համաձայնելով կամ օգտագործելով այս Կայքը՝ դուք ընդունում եք Գաղտնիության քաղաքականությունը: Տեղեկացնում ենք, որ այն ժամանակ առ ժամանակ կարող է փոփոխվել (տե՛ս «Փոփոխություններ մեր Գաղտնիության քաղաքականությունում»): Քանի որ փոփոխություններից հետո Կայքի շարունակական օգտագործման դեպքում համարվում է, որ դուք համաձայնություն եք տալիս նշված փոփոխություններին, ուստի խնդրում ենք պարբերաբար ստուգել Գաղտնիության քաղաքականության թարմացումները:

Մինչև 16 տարեկան երեխաների համար

Մեր Կայքը նախատեսված չէ 16 տարին չլրացած երեխաների օգտոգործման համար: Մինչև 16 տարեկան ցանկացած անձ չի կարող տրամադրել անձնական որևէ տվյալ, և մինչև 16 տարեկան որևէ անձի անձնական տվյալ չի կարող հայտնվել Կայքում: Եթե հայտնաբերենք նման տվյալների հավաքման դեպք, դրանք անհապաղ կջնջվեն: Եթե կարծում եք, որ Կայքում առկա են մինչև 16 տարեկան երեխայի վերաբերյալ անձնական տվյալներ, խնդրում ենք անհապաղ կապ հաստատել մեզ հետ info@afeyanfoundation.com հասցեով:

Մեր հավաքած անձնական տեղեկությունների ու դրանց հետ աշխատելու մասին

Մենք հավաքում ենք մի քանի տեսակի տեղեկություններ մեր Կայքի օգտատերերի մասին, այդ թվում՝

  • Նույնականացման տեղեկություն, օրինակ՝ անուն, փոստային դասիչ, էլփոստի հասցե, հեռախոսահամար կամ նույնականացնող որևէ այլ տվյալ, որի միջոցով հնարավոր է կապվել ձեզ հետ՝ առցանց կամ առկա ձևով («անձնական տվյալներ»):
  • Տեղեկություններ, որոնք ձեր մասին են, սակայն որոնք ձեզ չեն նույնականացնում, և/կամ
  • Տեղեկություններ, որոնք ձեր համացանցային կապի, մեր Կայք մուտք գործելու համար օգտագործված սարքավորման և կայքի օգտագործման մանրամասների մասին են:

Տեղեկության հավաքագրման աղբյուրները.

  • Ուղիղ ձեզնից, երբ դուք դրանք տրամադրում եք մեզ
  • Ինքնաշխատ ձևով, երբ դուք գտնվում եք մեր Կայքում: Այս դեպքում հավաքվող տեղեկությունները կարող են պարունակել Կայքն օգտագործելու մանրամասներ, IP հասցեներ և «քուքի»-ների միջոցով հավաքվող տեղեկություններ:
  • Երրորդ կողմերից, օրինակ՝ մեր գործընկերներից:
Ձեր տրամադրած տեղեկությունները

Կայքում կամ դրա միջոցով հավաքված տեղեկությունները կարող են պարունակել՝

  • Տեղեկություն, որը դուք տրամադրում եք մեր Կայքում ձևանմուշներ լրացնելիս: Մենք նաև կարող ենք խնդրել տրամադրել տեղեկություններ մեր Կայքում որևէ խնդիր նկատելու և այդ մասին մեզ հայտնելու ցանկություն ունենալու դեպքում:
  • Նամակագրության (այդ թվում՝ էլփոստի հասցեներ) արձանագրություններ և պատճեններ:
Տվյալների ինքնաշխատ հավաքման տեխնոլոգիաներով ստացվող տվյալներ

Երբ դուք հայտնվեք մեր Կայքում, մենք կարող ենք օգտագործել տվյալների ինքնաշխատ հավաքման տեխնոլոգիաներ ձեր կողմից օգտագործվող սարքավորման, զննարկման գործողությունների և որոշակի օրինաչափությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար, մասնավորապես՝ 

  • Մեր Կայք այցելելու մանրամասներ, այդ թվում՝ Կայքում կատարվող գործողությունների, բացվող էջերի և մեր Կայքից օգտվելու այլ տվյալներ:
  • Ձեր համակարգչի ու ինտերնետային կապի մասին տեղեկություններ, ներառյալ՝ IP հասցե, օպերացիոն համակարգ, դիտարկչի տեսակ:

Մենք այս տեխնոլոգիաները նաև կարող ենք օգտագործել ժամանակի ընթացքում և երրորդ կողմի կայքերում կամ առցանց այլ ծառայություններում ձեր գործողությունների մասին տեղեկություններ հավաքելու համար (behavioral tracking): Մենք այս պահին չենք արձագանքում դիտարկչի ազդանշաններին, որոնք հնարավորություն են տալիս կատարել վարքագծի հետևման ընտրություն:

Տվյալների ինքնաշխատ հավաքման այս տեխնոլոգիաների օգտագործումը կարող է պարունակել «քուքի»-ներ: Դրանք փոքրածավալ ֆայլեր են, որոնք գտնվում են ձեր համակարգչի կոշտ սկավառակի վրա: Դրանց մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել http://www.allaboutcookies.org։ Դուք կարող եք հրաժարվել «քուքի»-ներից՝ ակտիվացնելով ձեր դիտարկչի համապատասխան կարգավորումը: Սակայն, եթե ընտրեք տվյալ կարգավորումը, դա կարող է հանգեցնել Կայքի որոշ հատվածներ մուտք գործելու անհնարինության:

Ինչպե՞ս ենք օգտագործում ձեր անձնական տվյալները

Ձեր մասին հավաքված կամ ձեր կողմից տրամադրված տեղեկությունները, այդ թվում՝ անձնական տվյալները մենք օգտագործում ենք՝

  • Որպեսզի ձեզ ներկայացնենք մեր Կայքը և դրա բովանդակությունը
  • Որպեսզի ձեզ ներկայացնենք մեզնից պահանջվող տեղեկությունները
  • Որպեսզի բավարարենք ձեր ցանկացած այլ պահանջ, որի համար դուք մեզ տրամադրել եք ձեր տվյալները
  • Որպեսզի ձեզ տեղեկացնենք մեր Կայքի փոփոխությունների մասին
  • Ցանկացած այլ ձևով՝ ձեր կողմից տվյալներ ստանալու դեպքում
  • Ցանկացած այլ նպատակով՝ ձեր համաձայնությամբ:

Որոշ դեպքերում մենք կարող ենք անանուն պահել ձեր անձնական տվյալները, որպեսզի դրանք այլևս չասոցացվեն ձեզ հետ: Մենք մեզ իրավունք ենք վերապահում առանց ձեր համաձայնության օգտագործել այդօրինակ անանուն տեղեկությունները և չնույնականացնող տվյալները օրինական ցանկացած գործունեության համար:

Ձեր անձնական տվյալների բացահայտումը

Մենք կարող ենք առանց սահմանափակման բացահայտել մեր օգտատերերի մասին ընդհանրական տվյալներ և տեղեկություններ, որոնցով որևէ անձ չի կարող նույնականացվել:

Մենք կարող ենք բացահայտել մեր հավաքած կամ ձեր կողմից մեզ տրամադրված անձնական տվյալները այս Գաղտնիության քաղաքականությունում նկարագրված ձևով՝

  • Ներկայացնելով մեզ հետ փոխկապակցված անձանց:
  • Տրամադրելով կապալառուներին, ծառայություն մատուցողներին և երրորդ այլ կողմերին, որոնք աջակցում են մեր գործունեությանը:
  • Լուծելով այն խնդիրը, որի համար դուք մեզ տրամադրել եք անձնական տվյալներ:
  • Բացահայտելով ձեր կողմից մեզ տրամադրված տվյալները այլ նպատակներով:
  • Օգտագործելով տվյալները ձեր համաձայնությամբ:

Մենք կարող ենք բացահայտել ձեր անձնական տվյալները նաև՝

  • Դատարանի որոշմամբ, օրենքի կամ իրավական գործընթացի շրջանակում, ներառյալ՝ կառավարության կամ վերահսկող որևէ մարմնի պահանջով:
  • Մեր պայմանագրերով սահմանված պարտավորությունները կատարելու նպատակով:
  • Եթե համարում ենք, որ տվյալների բացահայտումը անհրաժեշտ կամ տեղին է AIFA-ի, մեր դոնորների կամ մյուսների իրավունքները, սեփականությունը կամ անվտանգությունը պաշտպանելու համար:
Ինչպես կարող ենք օգտագործել ձեր անձնական տվյալները

Էլփոստային հաղորդակցություն. Մենք կարող ենք ձեզ ուղարկել էլեկտրոնային պատասխան նամակներ: Եթե չեք ցանկանում ստանալ նամակներ, կարող եք սեղմել նամակում համապատասխան հղումը կամ կապվել մեզ հետ «Կապ մեզ հետ» բաժնի միջոցով:

Տվյալների հավաքման տեխնոլոգիաներ. Դուք կարող եք ձեր դիտարկչի կարգավորումներով հրաժարվել բոլոր «քուքի»-ներից կամ դրանց մի մասից, կամ ստանալ ծանուցում դրանց ուղարկման մասին: «Քուքի»-ներից հրաժարվելու կամ չօգտագործելու դեպքում խնդրում ենք հաշվի առնել, որ Կայքի որոշ բաժիններ կարող են հասանելի չլինել կամ պատշաճ ձևով չաշխատել:

ԵՄ-ում, Շվեյցարիայում և Մեծ Բրիտանիայում գտնվող անձանց. հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք կարդալ «Ձեր ԸՏՊԿ իրավունքները» բաժինը:

Անձնական տվյալների վաճառքը

Մենք մեր հավաքած անձնական տվյալները չենք վաճառում:

Ձեր ԸՏՊԿ իրավունքները

Տվյալների վերահսկիչ. AIFA-ն այս Կայքի տվյալների վերահսկիչն է: Մեզ հետ կարող եք կապ հաստատել «Կապ մեզ հետ» բաժնում:

Անձնական տվյալների մշակման իրավական հիմքերը

  • Ձեր համաձայնությունը
  • Մեր իրավական պարտավորությունները կատարելու անհրաժեշտությունը
  • Մեր օրինական շահերը

Տվյալների սահմանահատումը

Գաղտնիության այս քաղաքականության նպատակների համար մենք կարող ենք ձեր մասին հավաքված անձնական տվյալներն ուղարկել Միացյալ Նահանգներ և իրավազորության այլ դաշտ, որտեղ կարող է չգործել տվյալների պաշտպանության նույն մակարդակը, ինչ ձեր երկրում: Մենք ձեռնարկել ենք անվտանգության ֆիզիկական, տեխնիկական և կազմակերպչական պատշաճ միջոցներ ձեր անձնական տվյալները պատահական կորստից ու չարտոնված հասանելիությունից, օգտագործումից, փոփոխությունից կամ բացահայտումից պաշտպանելու համար: Բացի այդ, մենք սահմանափակում ենք անձնական տվյալների հասանելիությունը այն աշխատակիցների, կապալառուների կամ երրորդ այլ կողմերի համար, որոնք իրենց օրինական գործունեությունն իրականացնելու համար ունեն ձեր անձնական տվյալների հասանելիության կարիք:

Տվյալների պահպանումը

Բացի գործող օրենսդրությամբ կամ կարգավորմամբ նախատեսված կամ թույլատրված դեպքերի, մենք ձեր անձնական տվյալները պահպանում ենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է դրանց հավաքման նպատակների, այդ թվում՝ իրավական, հաշվապահական կամ հաշվետվողական պարտականությունների կատարման, կամ էլ վեճերի կարգավորման համար:

Հասանելիության, շտկելու, ջնջելու, սահմանափակելու և առարկելու իրավունքները

Դուք կարող եք պահանջել հասանելիություն ձեր անձնական պահվող տվյալներին, կարող եք պահանջել շտկել դրանք, ջնջել, որոշակի հանգամանքների դեպքում կարող եք ներկայացնել ձեր առարկություններն անձնական տվյալների մշակման վերաբերյալ: Դուք նաև կարող եք պահանջել ձեր անձնական տվյալները փոխանցել որևէ այլ կողմի: Եթե ցանկանում եք դիտարկել, ստուգել, շտկել կամ պահանջել ջնջել ձեր անձնական տվյալները, կամ եթե ցանկանում եք սահմանափակել կամ առարկություն ներկայացնել դրանց մշակման վերաբերյալ, կամ եթե ցանկանում եք պահանջել, որ մենք փոխանցենք ձեր անձնական տվյալների պատճենը մեկ այլ կողմի, խնդրում ենք կապվել «Կապ մեզ հետ» բաժնում ներկայացված կարգով: Այսօրինակ դիմումները պետք է լինեն գրավոր:

Մենք կարող ենք պահանջել հավելյալ տեղեկություններ ձեզ նույնականացնելու և տվյալներին հասանելիություն տրամադրելու, ինչպես նաև՝ մեզ մոտ պահվող ձեր անձնական տվյալները ձեզ տրամադրելու կամ փոփոխելու ձեր պահանջը կատարելու համար: Գործող օրենսդրությունը կարող է թույլ տալ կամ պարտավորեցնել մեզ հրաժարվել տրամադրել հասանելիություն ձեր անձնական տվյալներին (մասամբ, կամ ամբողջական), կամ, համաձայն տվյալների պահպանման ու դրանց հետ վարվելու մեր պարտավորությունների, մենք կարող ենք դրանք ոչնչացնել, ջնջել կամ դարձնել անանուն: Եթե մենք ի վիճակի չլինենք ձեզ տրամադրել հասանելիություն ձեր տվյալներին, ապա խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք կտանք համապատասխան բացատրություն, եթե չլինեն իրավական կամ վերահսկողական սահմանափակումներ:

Համաձայնությունը հետ կանչելու իրավունքը

Եթե տվել եք ձեր անձնական տվյալների հավաքման, մշակման կամ փոխանցման  համաձայնություն, որոշ դեպքերում կարող եք ունենալ ձեր համաձայնությունը հետ կանչելու՝ օրենքով սահմանված իրավունք: Այդ դեպքում համաձայնությունը հետ կաչնելու համար կարող եք մեզ հետ կապվել «Կապ մեզ հետ» բաժնում ներկայացված կարգով:

Բողոքելու իրավունքը

Եթե ունեք հարցեր այն մասին, թե ինչպես ենք մշակում ձեր անձնական տվյալները, կամ եթե ցանկանում եք ստանալ հասանելիություն ձեր անձնական տվյալներին, կամ եթե ունեք այլ հարցեր, խնդրում ենք մեզ հետ կապվել «Կապ մեզ հետ» բաժնում ներկայացված կարգով: Եթե բավարարված չեք մեր պատասխանից, կարող եք բողոքել տվյալների պաշտպանության՝ համապատասխան իրավազորության շրջանակում գործող մարմնին: ԵՄ տարածքում տվյալների պաշտպանության մարմինները կարող եք տեսնել այստեղ. https://ec.europa.eu/justice/article-29/structure/data-protection-authorities/index_en.htm: Շվեյցարիայում տվյալների պաշտպանության մարմինները կարող եք տեսնել այստեղ. https://www.edoeb.admin.ch/edoeb/en/home/the-fdpic/task.html: Մեծ Բրիտանիայում տվյալների պաշտպանության մարմինները կարող եք տեսնել այստեղ. https://ico.org.uk:

Փոփոխություններ մեր Գաղտնիության քաղաքականությունում

Գաղտնիության քաղաքականության մեջ կատարած ցանկացած փոփոխություն այստեղ հրապարակելը մեր քաղաքականությունն է: Եթե էական փոփոխություններ կատարենք մեր օգտատերերի անձնական տվյալների հետ վարվելու ձևում, կփորձենք նախապես տեղեկացնել ձեզ, օրինակ՝ մեր Կայքում ծանուցում տեղադրելու միջոցով։ Գաղտնիության քաղաքականության վերջին թարմացման ամսաթիվը նշված է էջի վերևում։ Դուք պատասխանատու եք ակտիվ և հասանելի էլհասցե մեզ տրամադրելու, մեր Կայք ու Գաղտնիության քաղաքականության էջ այցելելու և փոփոխությունները ստուգելու համար:

Կապ մեզ հետ

Գաղտնիության քաղաքականության և անձնական տվյալների հետ մեր աշխատանքի վերաբերյալ հարցերի կամ մեկնաբանությունների դեպքում խնդրում ենք կապվել մեզ հետ հետևյալ հասցեով. info@afeyanfoundation.org: